կարևոր
640 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-25 14:47
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը

Տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը պետք է զրոյի հասցվի: Ինչպես փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանը պետք է շարժվի այնպիսի ուղղությամբ, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը զրոյի հասցվի»,- ասել է նախարարը։

Դիվանագետն ընդգծել է տարածաշրջանի երկրների ջանքերը՝ համագործակցության և համաձայնագրերի միջոցով անվտանգությունն ապահովելու համար։