կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-09 16:48
Հասարակություն

Կիրիլ պատրիարքը շնորհավորել է Գարեգին 2-րդին 

Կիրիլ պատրիարքը շնորհավորել է Գարեգին 2-րդին 

Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով։ 

«Քրիստոս հարյավ ի մեռելոց

Մահվան հանդեպ հաղթանակով պսակվեց Տեր Հիսուսի զոհաբերությունը, ամբողջապես կատարվեց այն ամենը, ինչ գրված էր Նրա մասին Մովսեսի օրենքում, մարգարեների մոտ եւ Սաղմոսներում։ Այս հիասքանչ հրաշքով ուրախանալով, մենք հավատում ենք, որ ինչպես Ադամով բոլորը դառնում են մահկանացու, այնպես էլ Քրիստոսով բոլորը հարություն են առնում։ Այս հույսն է, որ մեր գոյությունը լցնում է իրական իմաստով տալիս ուժ սիրով հոգատարելու մեր հոտին, եւ ձգտելու խաղաղության եւ արդարացի հարաբերությունների հաստատմանը՝ երկրների եւ ժողովուրդների հարաբերություններում։ 

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, հոգու խաղաղություն եւ Աստուծո օգնականությունը Ձեր ծառայության մեջ։ 

Ի հարուցյալ Տերն սիրով՝ Կիրիլ  Մոսկվայի եւ Համայն Ռուիսո պատրիարք»,- ըստ Մոսկվայի պատրիարքարանի փոխանցման, ասված է շնորհավորական նամակում։