Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնի բացման արարողությունը: Ի դեպ, փառատոնի մեկնարկով սկսվեց նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը. ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը, ով կատարեց Ռախմանինովի «Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ»-ը:
Yerkir.am-ի հետ զրույցում ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ արդեն, կարծես, ավանդույթ է դառնում, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը բացվում է Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով:
«Կարծում եմ` փառատոնի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք լավագույն երաժիշտներին` Հայաստանի և դրսի, փոխհամաձայնության հնարավորություն ենք ընձեռում: Այդ փորձը կարելի է հաջողված համարել, քանի որ մեծ երաժիշտներն, առաջին անգամ չիմանալով, թե ուր են գալիս, հետագայում իրենք են ցանկություն հայտնում ներկա գտնվել մեր համերգներին»,- ասաց Սիրունյանը:
Գերշտեյնն էլ նշեց, որ առաջին անգամ, երբ Հայաստան էր եկել, մտածում էր` տեսնես ինչպե՞ս կընդունի իրեն հայ հանդիսատեսը:
«Հիմա այդ առումով լրիվ հանգիստ էի, քանի որ զգում եմ` հայ հանդիսատեսը հաճույք է ստանում երաժշտությունից: Ինձ ոգեշնչում է, որ մարդիկ ոչ թե ուղղակի եկել են հաճելի երեկո անցկացնելու, այլ երաժշտությունից հաճույք ստանալու: Դժվար է ասել` հասկանո՞ւմ են, թե՞ ուղղակի հաճույք են ստանում, քանի որ չես էլ կարող ասել` ո՞վ է երաժշտությունից գլուխ հանում, անգամ մենք` երաժիշտներս»,- ասաց դաշնակահարը:
Նա նշեց նաև, որ եթե հրավերներ լինեն` հաճույքով կգա Հայաստան: Ի դեպ, մաեստոր Թոփչյանի հետ արդեն քննարկել են հաջորդ հնարավոր համագործակցությունը: