կարևոր
2140 դիտում, 3 ամիս առաջ - 2024-06-17 19:37
Քաղաքական

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել

Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը։

Զուգահեռ քննարկվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։