կարևոր
3451 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 20:07
Աշխարհ

Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում

Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում՝ քննարկելով սիրիական ճգնաժամի լուծման ուղիները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քննարկվել են սիրիական ճգնաժամի լուծման ուղիները եւ փախստականների խնդիրը, Սիրիայի տարածքում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի համատեղ ջանքերը։ Հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձեւաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը եւ այն շարունակելու անհրաժեշտությունը՝ հօգուտ արաբական հանրապետությունում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման։