|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տնտեսական հարցերը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Ուկրաինայի հակամարտության, Գազայի հատվածի զարգացումների, Սիրիայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։