Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից Իսրայելի ռեժիմի դեմ ձեռնարկված գործողությունը Պաղեստինի ժողովրդի դեմ ռեժիմի շարունակական հանցագործությունների արդյունքն է», տեղեկացնում է Mehr-ը։
Ամիր Աբդոլահիանը թուրք գործընկերոջն ասել է, որ «պաղեստինյան դիմադրության գործողությունը ինքնաբուխ քայլ է և Պաղեստինի դեմ սիոնիստական ռեժիմի շարունակական հանցագործությունների արդյունքը»:
Նա կոչ է արել մուսուլմանական բոլոր երկրներին «միասնություն պահպանել օկուպացված սրբազան Ալ-Քուդս քաղաքի, ինչպես նաև ճնշված և դիմադրող պաղեստինյան ժողովրդի աջակցության հարցում»:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև օկուպացված Պաղեստինում ստեղծված վերջին իրավիճակը՝ ընդգծելով, որ պաղեստինցիների իրավունքները պետք է հարգվեն։
Ավելի վաղ Իրանը աջակցություն էր հայտնել Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններին։
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարությունը հրաժարվել է դատապարտել ՀԱՄԱՍ-ին կամ օգտագործել «ահաբեկչություն» բառը` ասելով միայն, որ իրենք «խորապես անհանգստացած են Իսրայելում և Պաղեստինում այսօր տեղի ունեցած բռնություններից և լարվածությունից»: