|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Սոֆա–գեյթ»–ը, որը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում, կարող է փոփոխություններ մտցնել 64 տարի առաջ ընդունված՝ ԵՄ դիվանագիտական արձանագրության մեջ: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
ԵՄ-ում ապրիլի 15-ին սուր քննադատության է ենթարկվել այն փաստը, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը բազմոցի վրա տեղ չէր ստացել Միշելի և Էրդողանի բանակցությունների ընթացքում:
ԵՄ-ում առաջին անգամ որոշում է կայացվել «modus vivendi»-ի (միջանկյալ համաձայնագիր) վերաբերյալ: Ըստ այդմ՝ ԵՄ դիվանագիտական արձանագրությունը կփոխվի, և այլևս նման խնդիրներից խուսափելու համար ԵՄ խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը հետևելու են դիվանագիտական արձանագրության նույն կանոններին:
Եվրահանձնաժողովն արդեն ներկայացրել է ԵՄ Խորհրդին նոր արձանագրության իր առաջարկները: Բայց այն չի ընդունվել՝ հիմնավորմամբ, որ հանձնաժողովի առաջարկները պարունակում են որոշ տարրեր, որոնք չեն համապատասխանում ԵՄ խորհրդին: Այժմ Խորհրդի և Հանձնաժողովի միջև կքննարկվեն դիվանագիտական արձանագրության նոր հինգ կետեր: Այս հարցը նույնպես կքննարկվի Եվրախորհրդարանում: