կարևոր
6250 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-06 22:33
Հասարակություն

Հայաստանում համընդհանուր քաոս է․․․ դիտարկում

Հայաստանում համընդհանուր քաոս է․․․ դիտարկում

Երկիրը հասցնելով աղետի՝ փաշինյանական խմբակը չի պատրաստվում կանգ առնել պետականությունը վերջնական կազմաքանդելու ճանապարհին։ Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Հայաստանի Հանրապետության հակազգային իշխանությունները, չունենալով ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ցանկություն, որոշել են գնալ պարզ ու միակ ճանապարհով՝ կորցնել ինքնիշխանությունը և երկիրը հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին, որոնց կողմից թելադրվող օրակարգն սպասարկում են իշխանությունը զավթելուց հետո։

Վերջին շրջանում օրվա իշխանությունների ուշադրության կենտրոնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ ՔՊ-ական տարբեր տրամաչափի չինովնիկներ իրենց «սրբազան» պարտքն են համարում անդրադառնալ շարժմանը։

Ստերով լի այս գործում հատկապես աչքի են ընկնում Շիրակի մարզի «հեղափոխական» երեսփոխանները։

Վերջիններս ՔՊ-ական անպարկեշտ գործելաոճին հավատարիմ իրար հերթ չտալով սոցիալական ցանցերում գրառումներ են անում, հարցազրույցներ տալիս, ելույթներ ունենում՝ փորձելով ամեն ձև կեղծել իրական փաստերը։

Չփորձեք թիրախավորել մեր քաղաքացիներին, ովքեր այս օրերին կռիվ են տալիս Ազատ, Անկախ ու Միացյալ Հայրենիք ունենալու համար։

Հ․Գ․ Տիկնայք և պարոնայք, անցյալներդ լավ գիտենք, ներկան էլ հետը (վստահ եմ, ձեր կյանքի այս ժամանակահատվածի գնահատականը կտան իրավապահ մարմինները), իսկ ապագան՝ հուսամ պատկերացնում եք որտեղ եք անցկացնելու»,- գրել է նա։