Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Արաածոտնում կրթական համակրագում գրանցվել է 306, Արարատում՝ 943, Արմավիրում 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում 1033, Շիրակում 216, Վայոց Ձորում 108, Տավուշում 158, Երեւանում 2048 երեխաներ:
Նախարարի խոսքով՝ երեխաները ապահովվում են գրենական պիտույքներով, նաեւ դասագրքերի հարցն է ապահովում, կրկին անվճար հիմունքներով:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նաեւ մեկնարկում է ուսանողների աջակցության ծրագիրը, կարգավորել են ուսանողների տեղափոխման հարցը ՀՀ ուսումնական հաստատություններ,քննարկվելու է կրթաթոշակի հարցը, դրա չափը որոշվելու է վարձավճարի չափին համապատասխան:
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ ունեն 1790 ուսուցչի թափուր հաստիք, որից 1450-ը ուսուցչական է: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են աշխատանքի ընդունվել առանց մրցույթի:
Ուսուցիչները հետագայում կարող են չեղարկել եւ եւս մեկ անգամ այլ դպրոց ընտրել աշխատանքի անցնելու համար, եթե բնակավայրի փոփոխություն է լինելու: