|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սնուփ Դոգի համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները և այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպի միջոցառումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ի պատասխան հարցին, թե այն մշակութային միջոցառումը, որի արժեքը 2 մլրդ դրամ էր, ի վերջո, տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ։
«Այո՛, տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները, և այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպի միջոցառումը, բանակցություններից հետո կհայտնի նոր ժամկետների մասին։ Նախնական քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն իրենք՝ բանակցությունների ավարտից հետո»,-նշեց Անդրեասյանը։