Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանանք բռնության կոչի և համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու մասով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժին՝ Լիճք գյուղից, երեխաների հետ իր աշխատանքը շարունակելու նպատակահարմարության մասին հարցին։
«Ընդհանրապես, բռնության կոչերը համարում եմ անթույլատրելի։ Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, գիտեմ, որ նաև մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել»,-ասաց նա։
Խոսքը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի և գրականության ուսուցիչ Աշոտ Հոխիկյանի մասին է, որը Ֆեյսբուքում գրառում էր կատարել. «Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ, իրենց և իրենց ընտանիքը առնել ու մորթել»: Գրառումը բուռն քննադատությունների արժանացավ:
Կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մեդալի համար քննություններ չեն լինի, իսկ Վերջին զանգի արարողությունը կկայանա համավարակի ավարտից հետո որևէ հարմար օր:
Քննական առարկաների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքի մասին, որից դիմորդներն իմացել էին, որ իրավագիտության համար ընտրվել է Հայոց լեզու գրավոր քննությունը, իսկ միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման, քաղաքագիտության բաժինների համար՝ Հայոց պատմությունը, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ուղղակի հնարավոր չէր, որ երեկ որևէ արտահոսք տեղի ունենար, որովհետև նախարարությունում այն որոշումը, թե որը պետք է ըստ մասնագիտության լինի քննական առարկան, կայացվում է այս օրերի ընթացքում։ Պատահական չէ, որ այս մասին մանրամասներ հայտարարելու ենք ապրիլի 30-ին»:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առաջին դասարանցիների ընդունելությունը, որն անցած տարի ևս էլեկտրոնային եղանակով է կատարվել Երևանում, այս տարի ամբողջ հանրապետությունում կիրականացվի էլեկտրոնային եղանակով։
Գործընթացի կազմակերպումը նախատեսել են հունիսի առաջին տասնօրյակում։
Մանրամասն՝ տեսանյութում․