Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով` 2016թ. տնտեսական ակտիվությունը դանդաղել էր, ինչը, ըստ նրա, պայմանավորված էր գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալի նվազմամբ: Ջավադյանը նշեց, որ տարվա արդյունքով տնտեսական աճը կազմել է 0,2%՝ նախորդ տարվա 3%-ի և տարվա համար կանխատեսված 2,2%-ի համեմատ: «Այդուհանդերձ, դրական աճ է արձանագրվել արդյունաբերության մեջ` 5,1% և ծառայությունների ճյուղերում`4,1%»,- ասաց նա:
Ջավադյանի խոսքով` դանդաղումը պայմանավորված էր վերջին երկու տարիներին ներդրումների կրճատմամբ, պղնձի և այլ հումքային ապրանքների գնի նվազմամբ, ինչպես նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազմամբ:
Ըստ նրա` ներդրումային միջավայրը նախորդ տարի շարունակել է մնալ թույլ և տնտեսական աճին նպաստել է զուտ արտահանումը:
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ պետական պակասուրդի աճն անդրադարձել է պետական պարտքի վրա: «ՀՆԱ-ի՝ կանխատեսվածից ցածր մակարդակի պայմաններում պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճը հասել է ՀՆԱ-ի 56,7%-ին»,- ասաց նա:
«2016-ին, նախորդ տարվա համեմատ, կարճաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է շուրջ 5 տոկոսով՝ կազմելով միջինը 6,9%, միջնաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է 5,4%-ով՝ կազմելով միջինը 10,1%, երկարաժամկետ շահութաբերությունը նվազել է 3,7%-ով՝ կազմելով միջինը 12,9%»,- նշեց նա: