կարևոր
4390 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 18:46
Հասարակություն

«Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի»․ Փաշինյանի կավարությունը 200 մլն դոլար նոր վարկով ավելացրեց Հայաստանի պարտքի բեռը

«Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի»․  Փաշինյանի կավարությունը 200 մլն դոլար նոր վարկով ավելացրեց Հայաստանի պարտքի բեռը

Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը 2 հարյուր միլիոն դոլար վարկին էր վերաբերվում։  

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 2 հարյուր միլիոն դոլարի չափով վարկ՝ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Փաշինյանի կառավարության անդամները գոհ ու երջանիկ հավանություն տվեցին, ասես հարցը ոչ թե պարտքի, այլ՝ գտած ոսկե քսակի մասին է։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։

Տեղեկացնենք, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի շուրջ 7.0 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Քաջարանի թունելի շինարարության համար նախատեսվում է օտարել շուրջ 160 հողամաս:  Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 144,6 մլրդ դրամ կամ շուրջ 369 մլն դոլար։

Աշխատանքները պետք է ավարտեն 6 տարվա ընթացքում։