Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում հինգշաբթի սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածություն առաջադրել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններում, հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից հունիսի 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին:
Մասնավորապես, քվեարկելու համար կարող են գրանցվել 40-ից 75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։ Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին, որին կհաջորդի նախընտրական քարոզարշավը, որը, իր հերթին, կտևի մինչև հունիսի 26-ը:
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։