|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ մայիսի 20-ին, մեկնարկել է արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից (ՅՍԿ) հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:
Հանրապետության սահմանային, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում հնարավոր կլինի քվեարկել մինչև մայիսի 28-ը՝ ժամը 17: 00-ն:
Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական ներկայացուցիչների կողմից՝ անվտանգության բարձր մակարդակով։
Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28-ին՝ ժամը 17:00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ: