կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 22:51
Իրավական

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց 13 թեկնածուների գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց 13 թեկնածուների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորներիթեկնածուների գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: ԿԸՀ-ն նման որոշում ընդունեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների թեկնածուների ինքնաբացարկների մասին հարցը:

ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի մասին 14 դիմում: ԿԸՀ-ը ուժը կորցրած ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջարկված թեկնածու Արևիկ Նավոյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Սարգսյանի, Հայկանուշ Միրոյանի, Նունե Միրոյանի, «Լուսավոր Հայաստան« կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Նուրջանյանի, Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Ղուկասյանի գրանցումները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած  «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Կարինե Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին և չէր թողել իր հեռախոսահամարը: Նրա դիմումը կքննարկեն նոյեմբերի 29-ին նիստում: Տիգրան Մուկուչյանը հույս հայտնեց, որ թեկնածուն կներկայանա հաջորդ նիստին: