Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը գրում է.
«Հայ մարդ, դու պարտավո՛ր ես, այո, պարտավո՛ր ես պաշտպանել քեզ ու քո սերունդներին: Օտարը չի գալու քեզ փրկի ոչնչացումից, օտարը չի քո պետության գահավիժումը կասեցնելու, օտարը չի քո փոխարեն՝ քո երկրում հանուն արդարության պայքարելու:
Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, իրականում մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում, պետականության կորուստ: Ապազգային իշխանության երբեմնի նպատակները, այսօր առարկայական են արդեն, սորոսագլոբալիստական, թուրք-ադրբեջանական քարոզչության ջատագովները հստակ, քայլ առ քայլ գնում են մեր երկիրը ազգ-պետությունից փորձադաշտ-պետություն դարձնելու ուղղով:
Հարվածում են բոլոր այն ուղղություններով, առանց որոնց հայ ազգը և պետությունը չի կարող հարատևել:
Հավատ, հայ ընտանիք, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, հայ մշակույթ, դեմոգրաֆիական փոփոխություններ, անվտանգության հեղհեղուկ, ոչ հստակ առաջնահերթություններ:
Ասեք, ինչի է դատապարտված այն ազգը, որն իր հայրենիքում չի խոսելու իր մայրենի լեզվով, անտեղյակ է լինելու իր պատմությունից, չի աղոթելու իր եկեղեցիներում, չի պաշտպանելու իր սահմանները թշնամուց:
ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրդների...»: