կարևոր
5062 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 15:34
Հասարակություն

Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը չցեղասպանի նրանց. ահազանգ

Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը  չցեղասպանի նրանց. ահազանգ

Հովհաննես Իշխանյանը գրում է․

«Լոռու հեղեղի և Տավուշի գյուղերի հանձնման դեմը առնող սիրելի կամավորներ,

Նիկոլ Փաշինյանը հերթական անջրպետն է մտցնում մեր ընտանիքում Լոռիում կամավոր գնալ և չգնալու թեզով:

Պարզ է, որ Փաշինյանն ինչպես Աղավնոն ու Արցախը հանձնելուց, այնպես էլ հիմա մարդկանց ողբերգությունը օգտագործում է, որ հանկարծ իշխանությունը չկորցնի ու շարունակի ցեղասպանության մատնել հայ ժողովրդին:

Ինչպես դա արեց Սուրմալուի պայթյունով Աղավնոն ու Բերձորը հանձնելիս, Ստեփանակերտի պայթյունը՝ Արցախը հանձնելիս, այնպես էլ անում է Լոռվա ջրհեղեղով, Տավուշի գյուղերը հանձնելիս:

Արդյոք Սուրմալուի պայթյունը, վառելիքի պահեստի պայթյունը և Լոռվա ջրհեղեղը ևս նրա ձեռի գործն են կպարզվի հետո, ես վստահ եմ, որ նրանն են, քանի որ իր ժողովրդին ցեղասպանողը, 5000 հոգու սպանածը՝ Արցախը հանձնելու նպատակով, դա էլ կանի:

Սակայն, ինչպես ցանկացած հարցում, այնպես էլ հիմա անհրաժեշտ է անել ուղիղ հակառակը Փաշինյանի ցանկության: Այն է, անջրպետը չխորացնել, չթշնամանալ:

Իսկ կամավոր գնացողները և չգնացողները միահամուռ ուժերով պահանջեն, որ ոստիկանությունը կատարի օրենքով իր պարտավորությունը և աղետի ժամանակ անցնի փրկարարական աշխատանքներին:

Պատկերացրեք ինչքան աշխատանք արված կլիներ այս երկու օրը, եթե նրանք ոչ թե մեկ հոգու պաշտպանեին, այլ դժվարության մեջ հայտնված Լոռու մեր հայրենակիցներին:

Եվս մի կարևոր բան՝

Կիրանցիներին, ոսկեպարցիներին, բաղանիսցիներին օգնելու համար շտապ կամավորներ են պետք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլյամ Ալիևը նրանց ցեղասպանության չմատնի»: