Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տորոնտոյում բնակվող Սամանթա Ջեքսոնն ու Ֆարզին Յուսեֆիան չեղարկել են իրենց ամուսնության արարողությունը՝ դրա համար ծախսվելիք գումարը հատկացնելով սիրիացի փախստականներին:
ABC News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Ջեքսոնը՝ նշելով, որ ամուսնության արարողության համար ամեն ինչ պատրաստ է եղել, երբ որոշել են չեղարկել այն:
«Մենք սեպտեմբերին ամուսնության նախապատրաստական աշխատանքներով էին տարված, երբ տեսանք 3-ամյա Այլան Քուրդիի լուսանկարը, ում դին հայտնաբերվել էր ծովի ափին: Հենց այդ պահին էլ զգացինք, թե որքան վատ է իրավիճակը, և չեղարկեցինք մեր հարսանիքը՝ գումարը հատկացնելով սիրիացի փախստականներին»,- նշել է զույգը:
Նրանք ամուսնացել են սրահում և փոքրիկ խրախճանք կազմակերպել ընտանիքների ու ընկերների համար: Ավելին՝ հյուրերին խնդրել են իրենց նվերներ անելու փոխարեն նվիրատվություն անել սիրիացի փախստականներին օգնող հիմնադրամներին:
Զույգը մինչ օրս կարողացել է հավաքել 17.500 ԱՄՆ դոլար, նրանց նպատակն է այն հասցնել 27.000-ի: