Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շարունակվում են հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շաբաթ օրերին իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքները:
Այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին: Տարածքի սանմաքրմանը միացել են նաև Երևանի ավագանու` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից մեկ տասնյակից ավելի անդամներ, «Բարև Երևան» խմբակցությունից` ավագանու մեկ անդամ:
Աշխատանքներին տեղում հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
««Ավելի մաքուր Երևան» ծրագրով այսօր մաքրվում է Եռաբլուր հուշահամալիրի ամբողջ տարածքը: Նախորդ տարի անցկացված ոռոգման նոր ցանցի շնորհիվ կարողանում ենք զուգահեռաբար ապահովել նաև տարածքի ոռոգումը: Աշնանն այստեղ նաև ծառատունկ կկազմակերպվի»,-նշել է Կամո Արեյանը, հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր կամավորներին, սրտացավության և ակտիվության համար:
Բոլոր մասնակիցներին քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ գործիքներով և պարագաներով: «Ավելի մաքուր Երևանը»հաջորդ շաբաթ Արաբկիր վարչական շրջանում է լինելու: