Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ օրն անընդմեջ հայտարարություն է տարածում, թե իբր «հայկական կողմը սադրանքների է դիմել» օկուպացված Քարվաճառի և Հայաստանի հետ սահմանին` Վարդենիսի հատվածում:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր թելեգրամյան ալիքում հայտնում է, որ տեղեկություններ են ստացվում, որ ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական վարչակարգը փորձում է, իր ադրբեջանցի տերերի հետ հանցավոր համաձայնության գալով, Գեղարքունիքի հատվածում հորինովի ընդհարման արդյունքում նոր դիրքեր զիջել թշնամուն, մեղքը բարդել ընդդիմության վրա՝ հույս ունենալով դրանով մարել շարժումը։
«Հիշենք, սակայն, որ ընդդիմությունը կապ չունի, սրանք հող հանձնել են 2018 թ. մայիսից սկսած մինչև 2022 թ.-ի սկիզբ, երբ ընդդիմության ոչ մի ցույց չի եղել։ Այնպես որ՝ ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է», - գրել է Էլբակյանը: