Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո երկրի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել է՝ նախագահի արտահերթ 14-րդ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին: Սահմանադրության պաշտպանների խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն՝ թեկնածների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից հունիսի 3-ը, իսկ քարոզարշավը կտեւի հունիսի 12-ից հունիսի 27-ը: Ընդ որում, թեկնածուներն անպայման պետք է հավանութոկւն ստանան Սահմանադրության պահապանների խորհրդի վերախորհրդարանական մարմնի կողմից։ Բայց գործնականում թեկնածուների հաստատումը պահապանների խորհրդի բացառիկ իրավասությունը չէ, քանի որ նախագահի թեկնածուներին որոշում է Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, ով, կարծես, արդեն կողմնորոշվել է՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերին նշանակելով նախագահի պաշտոնակատար: Նա 68 տարեկան է եւ համարվում է Իրանի գերագույն առաջնորդին մտերիմ։ Փորձագետները կարծում են՝ նա կարող է ստանալ ձայների մոտ 80 տոկոսը։ Իրանի գերագույն առաջնորդի կերպարի համեմատ նախագահի դերը երկրորդական նշանակություն ունի։
Սակայն կան կարեւոր նրբություններ, որոնք հաշվի չառնելով, դժվար է կանխատեսել Իրանում իրադարձությունների հետագա ընթացքը։ Այն, որ երկիրը մեկ գիշերում զրկվում է նախագահից եւ արտգործնախարարից ավիավթարի պատճառով, լուրջ հարված է երկրի քաղաքական համակարգին: Այս առումով հարց է առաջանում, թե ո՞ւմ կողմից է նման հարված հասցվել։ Եթե իշխանությունը միջադեպի հետաքննության ժամանակ հավատարիմ մնա արտաքին միջամտության վարկածին, ապա իրադարձությունները կարող են զարգանալ հայտնի սցենարով. հակասիոնիզմը եւ հակաամերիկանիզմը կմնան Իրանի արտաքին քաղաքականության հենասյուները: Սակայն եթե միայն, ըստ The Economist-ի, Ռայիսիի մահը գնահատվի, որպես «ներքին դավադրության արդյունք», ապա Իրանում կայանալիք նախագահական ընտրթյունները դժվար թե դառնան զուտ տեխնիկական եւ քաղաքական ծանրաբեռնվածություն ունենան:
Որոշակի պայմանների պատճառով լարումը կփոխանցվի մյուս թեւին։ Խոսքը Արեւմուտքում տարածվող եւ շատ ռուս փորձագետների կողմից գրավված վարկածի մասին է, ըստ որի՝ Իրանում կայանալիք ընտրությունները «որոշելու են գերագույն առաջնորդ Խամենեիի իրավահաջորդի ճակատագիրը»: Խոսվում էր՝ պոտենցիալ Ռայիսին հավակնում էր նման դերի, մինչդեռ, ըստ Politico-ի, դրա վրա հույս ունի Խամենեի Մոջթաբի որդին: Այդ դեպքում ապագա հնարավոր նախագահ Մոհբերն աննախանձելի ճակատագիր ունի, եթե նկատի ունենանք այն, ինչ տեղի ունեցավ երկրի նախագահների հետ 1979 թ-ի հեղափոխությունից հետո։ Պատահական չէ, որ արեւմտյան իրանագետները ցանկացած հանրաճանաչ անձի, որն այս կամ այն կերպ իրեն դրսեւորում է Իրանի քաղաքական բեմում, դիտարկում են հենց այս համատեքստում։
Իրականում երկրում դեռեւս չի կիրառվում իշխանության ժառանգական փոխանցումը, սակայն ինտրիգներ կառուցելն ու տեղեկտվական դաշտում իրադարձույոթւնները նման ուղղությամբ տանել փորձելը հարմար է Իրանի ղեկավարության իշխանության համար պայքարի սրացում նախաձեռնելու համար։ Միեւնույն ժամանակ, ինքը՝ Խամենեին, չի կարող պաշտոնապես իրավահաջորդ նշանակել, ինչը կարող է ոչնչացնել նրա սեփական հեղինակությունը, շփոթություն սերմանել եւ երկիշխանություն ստեղծել: Ի դեպ, սա նաեւ պատճառներից մեկն է, որ Թեհրանը գաղտնի ազդանշաններ է փոխանցում, որ Ռայիսիի մահը «կարող է դիտվել որպես դժբախտ պատահար» եւ հրաժարվում է դավադրության տեսությունից: Ավելին, հաղորդվում է՝ Ռայիսիի միջադեպի հետաքննության արդյունքները կարող են ներկայացվել միայն մեկ-երկու տարի անց:
Հետաքրքրական է՝ Թեհրանի նման քայլերը ըմբռնում են գտնում ԱՄՆ-ում։ Վաշինգտոնի Քուինսի ինստիտուտի Իրանի հարցերով փորձագետ Տրիտա Փարսին հայտարարել է՝ «Իրանում անկայունությունն անցնկալի է, այն կարող է դժվարացնել տարածաշրջանում էսկալացիայի կանխումը»: Ընդ որում, ԱՄՆ-ն զոհված Ռայիսիին եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանին ներկայացնում է որպես Իրանի հետ ԱՄՆ երկխոսության եւ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնման հակառակորդներ: Միեւնույն ժամանակ, նրանք կարծում են, որ Իրանը «մտնում է անցումային շրջան իր հնարավոր անակնկալներով՝ կապված պահպանողական եւ լիբերալ հոսանքների պայքարի հետ»: Bloomberg-ը կանխատեսում է Իրանում «պայքար իշխանության կենտրոնացման համար», իսկ The Atlantic-ը երկրում կայանալիք նախագահական ընտրություններն անվանում է «գլխավոր փորձ, որի ընթացքում տարբեր խմբակցություններ կփորձեն ցուցադրել իրենց ուժը»: Տեսնենք։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի