|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական «Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Մենք կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա մեզ համար»,– ասել է Իրանի նախագահը։
Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։
Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ու հավելել, որ Իրանը պատրաստ է երաշխավորել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։