|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «Հըզբոլլահ» շարժման հետ Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը և աջակցում ենք «Հեզբոլլահ» - ի եղբայրներին։ Մենք կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սիոնիստական կազմավորման առաջնորդների՝ որպես ռազմական հանցագործների դատական հետապնդման և ձերբակալման համար», -նշված է հայտարարության մեջ։
Պաղեստինյան խմբավորման անդամները կոչ են արել արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը միջոցներ ձեռնարկել Լիբանանում հրեական պետության ռազմական գործողությունը դադարեցնելու համար: