| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին, բյուրոյի նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բյուրոյին առաջարկել է նախագահական ընտրությունների ամսաթիվը և համապատասխան բանաձեւի նախագիծը, որը կներկայացվի լիագումար նիստին։
«Այս դեպքում ես առաջարկում եմ նախագահական ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ, և այն կընդգրկենք օրակարգ, այնուհետև խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կհաստատենք, որ դա տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, երդմնակալության արարողությունը։ տեղի կունենա դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները ևհրաժարվում են պատգամավորական տեղերից: