կարևոր
2779 դիտում, 2 ամիս առաջ - 2024-05-16 22:27
Հասարակություն

Իշխանությունները հիստերիայի մեջ են, քանի որ շատ մեծ կոնսոլիդացիա է ձևավորվում․ Գառնիկ Դանիելյան

«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված ուժայիններով, հատուկ միջոցներով զինված, մի քանի շերտ պաշտպանությամբ մի քանի րոպե կառավարության նիստ է արել։ Մենք մեր վերաբունքը փոխանցել ենք, որից հետո  հետևյալ զարգացումը տեղի ունեցավ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Կիրանց էին  այցելել որոշ մարդիկ, որոնք տեղացիներին առաջարկել են իրենց տան, այգիների, անշարժ գույքի դիմաց կաշառք տալ։

«Գումարով փորձել են, այսպես ասաց, կիրանցեցիներին գնել։ Ի պատիվ Կիրանցի բնակիչների, այդ մարդկանց ուղարկել էին իրենց համապատասխան տեղը։ Մեր տեղեկություններով ասել են՝ գինը թղթի վրա գրեք, մարդիկ արժանի պատասխան էին տվել՝ ուրեմն դուք գին ունեք, այդ մարդիկ անգին են։ Այդ մարդիկ իրենց ամենաթանկն են տվել՝ իրենց զավակներին։ Այս մարդիկ, որ ամեն օր գումարով գնվում են, մտածում են , որ էդ սահմանին կանգնած մարդիկ էլ , վարկեր ունեն, գումարի կարիք ունեն, գումարով կգնեն։ Ի պատիվ իրենց այդ մարդիկ կանգնել են փակել են միջպետական մայրուղին և մինչև հիմա այնտեղ կանգնած են»,- ասաց ԳառնիկԴանիելյանը։