Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին Մոսկվան, կարծես, անում է ամեն ինչ, որ Անկարան պաշտոնապես հրաժարվի հենց Պուտինի կողմից առաջարկված «Թուրքական հոսք» նախագծից. գրում է ադրբեջանական Haqqin.az-ը: Հոդվածը կրճատումներով՝ ստորև:
«Haqqin.az-ն արդեն նշել է, որ ՌԴ նախագահի կողմից, այսպես կոչված, «ցեղասպանության» ճանաչումը, նրա այցը Երևան կստիպի Թուրքիայի իշխանություններին` նորովի նայել այդ նախագծին, որում առանց այդ էլ շատ խնդիրներ կան:
Անկարան դեռ Պուտինի հասցեին բանավոր հայտարարություններից այն կողմ չի անցել: Եվ Մոսկվան, կարծես, Անկարայի նման թույլ արձագանքից գոհ, որոշել է ևս մեկ հարված հասցնել թուրքական իշխանությունների ինքնասիրությանը: «Գազպրոմ»-ը գազի զեղչ է սահմանել Հայաստանի համար՝ 190 դրամից հասնելով 165 դրամի:
Թուրքիան գիտակցում է, որ զգալի ռիսկի է գնում՝ «Գազպրոմի»-ի հետ համագործակցելով: Եվ դրա դիմաց ընդամենը պահանջում է Ռուսաստանից գազի զեղչ՝ 15 տոկոսի չափով: Սակայն «Գազպրոմ»-ը մերժում է՝ քաջ գիտակցելով, որ առանց Անկարայի համաձայնության երբեք չի կարողանա իրագործել այդ բազմամիլիարդանոց նախագիծը:
Եթե հենց այսօր Անկարան հրաժարվի նախագծից, ապա կարժանանա ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև Ադրբեջանի հավանությանը, որը Թուրքիայի հետ միասին մտնում է մեկ այլ գազային նախագիծ՝ TANAP: Ենթադրվում է, որ դա կուրախացնի նաև Թուրքմենստանին, Իրանին, Իրաքին:
Ահա` որքան մրցակիցներ են սպասնում «Գազպրոմ»-ի վրիպմանը, որպեսզի գրավեն իրենց տեղը եվրոպական շուկայում: Եվ այդ բոլոր գազային երթուղիները պետք է անցնեն Թուրքիայի տարածքով: Որքանո՞վ է դա բարձրացնում Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար, բացատրել հարկավոր չէ: Սակայն Մոսկվան չի զեղչում Թուրքիայի համար գազը: Եվ ուշադրություն դարձնենք, որ Հայաստանի համար գազը զեղչվեց նույն` 15 տոկոսով, որը Թուրքիայի համար մերժվում է:
Մի՞թե սա բավարար պատճառ չէ, որ Անկարան պատասխան քայլեր ձեռնարկի... Մնում է սպասել Թուրքիայի կողմից նույնատիպ տնտեսական հարվածի: Սական որքա՞ն կշարունակվի երկու երկրների գործընկերությունը, որոնք ամեն հարմար պահի ձգտում են հարվածել միմյանց: Ո՞ւմ է պետք նման գործընկերությունը, կապ պե՞տք է, արդյոք...»: