կարևոր
4285 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 18:50
Հասարակություն

Այսօր հասարակության մեջ կա այն կոնսենսուսը, որ այս իշխանությունները պետք է հեռանան․ Գառնիկ Դանիելյան

«Այսօր հասարակության մեջ կա այն կոնսենսուսը, որ այս իշխանությունները պետք է հեռանան»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվածների «հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտնում են Օպերայի շենք։  Երբ  Օպերայի շենքին մոտեցավ Փաշինյանը, ժողովուրդը սուլոցներով և «Նիկոլ հողատո՛ւ» վանկարկումներով դմավորեցին նրան։

Նաև նշենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցում է նաև Փաշինյանը։