Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան կրկին թիրախավորել է արցախցիներին եւ նրանց իրավունքներով, մասնավորապես վերադարձի հարցերով զբաղվող Վարդան Օսկանյանին: Գրում են, թե իրականում նախկին ԱԳ նախարարը ոչ այնքան արցախցիների վերադարձով է զբաղվում, որքան իշխանության դեմ պայքարի համակարգմամբ։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին: Մասնավորապես, կուսակցության ներքին «չաթում» տեղեկացրել են, որ Արցախի հարցով հանձնախմբի հաշվետվությունից բացի, «այսօրվա հանդիպմանը» քննարկվել է նաեւ օրվա հրամայականը՝ սրբազանի առաջնորդած շարժման հարցը․ «Որոշում է կայացվել՝ Արցախի թեմի առաջնորդի կողմից կլինի հայտարարություն, կոչ` շարժմանը միանալու վերաբերյալ»: Այս խոսակցությունն է փոխանցվել իշխանություններին, ինչն էլ հիմք է դարձել շահարկելու, որ Օսկանյանը հակաիշխանական ցույցեր է համակարգում։ Ի դեպ, արցախցիները խոսում են, որ Արեւիկ Պետրոսյանն այդ ամենն անշահախնդիր չի արել, այլ կոնկրետ վարձատրության դիմաց, քանի որ նա Աննա Հակոբյանի մտերիմներից է եւ 44-օրյա պատերազմի օրերին էլ անդամագրվել էր Փաշինյանի կնոջ «Էռատո» ջոկատին: