կարևոր
3397 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 17:29
Քաղաքական

Աննա-Էրատոյի հերթական սադրանքը․ Գագիկ Համբարյան

Աննա-Էրատոյի հերթական սադրանքը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աննա-Էրատոն կրկին սադրանքի է դիմել՝ Արփիի տարեդարձից որոշ «անմեղ» լուսանկարներ է հրապարակել...

Այդ լուսանկարների հրապարակումը նորմալ կդիտվեր, եթե նույն Աննա-Էրատոյի ամուսնու պատճառով Արցախում արդեն 9 ամիս էլ 30 հազար երեխա զրկանքների մեջ չապրեին... Այդ երեխաներն ամենօրյա զրկանքներ ու նվաստացումներ են կրում Նիկոլ Անհողի պատճառով, ով, ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս, դիտավորյալ լեգիտիմացրեց Բաքվի հակահայ քայլերը...Այդ երեխաները նվաստանալով պաստառներ են պարզում ու խնդրում, որ իրենց փրկեն շրջափակումից, ուշաթափվում են հացի հերթերում, ձմերուկի մի կտորի վրա մոմ դնում ու տարեդարձ նշում, սնունդ հայթայթելու պատճառով ծնողի անուշադրության պատճառով մահանում և այլն...

Աննա-Էրատո՛, չնայած «անմեղ» լուսանկարներ ես տեղադրել, ամեն դեպքում շատ տգեղ քայլ ես արել շատ լավ հասկանալով, թե ինչ արձագանքի է այն արժանանալու...

Սա Աննա-Էրատոյի հերթական սադրանք է՝ «ապացուցելու», որ հասարակության ինչ-որ մի մասն անիմաստ և առանց պատճառի հայհոյում ու անիծում են իր երեխաներին...»։