Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսվել է Հրանտ Դինքի սպանության առնչությամբ համակցված երկու դատական գործերի առաջին լսումը:
Ըստ «Ակօս»-ի՝ դատական առաջին լսումի ընթացքում առաջին անգամ 34 կասկածյալ կկանգնի դատարանի առաջ: Նրանց թվում են 26 հանրային պաշտոնյաներ:
Նիստին ներկա կլինեն նաև կասկածյալների փաստաբանները, իսկ Դինքի ընտանիքի կողմից դատարանում ներկա կլինեն փաստաբաններ Հաքան Բաքըրջըօղլուն, Սեբու Ասլանգիլն ու Բայրամ Բահրի Բելենը:
«Ակօս»-ի տեղեկացմամբ՝ այսօրվա լսումներին ներկա է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն ու Ժողովուրդների-հանրապետական կուսակցության նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուն:
Նշենք, որ Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը, Յասին Հայալը, Ահմեդ Իսքենդերը, Էրսին Յոլջուն, Թունջայ ՈՒզունդալը, Զեյնել Աբիդին Յավուզը, Օսման Հայալը նույնպես կասկածյալների թվում են։ Ինչ վերաբերում է Էնգին Դինչին, նա չի ներկայանա դատական լսումներին, քանի որ նրա նկատմամբ Թուրքիայի ՔՕ 83-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Ի դեպ, Հրանտ Դինքի ընկերները արդարություն պահանջող պաստառներով ցույց են անում դատարանի դիմաց: