|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Կատարված աշխատանքի արդյունքում` այսօր սույն հանցագործության մեջ մեղադրվող երկու կասկածյալ է ձերբակալվել: Դա ոմն Կուբաշև Անզոր է և Դադաև Զաուր: Այդ մասին տեղեկացվել է երկրի ղեկավարը»,- ասել է նա:
Բորտնիկովը հավելել է, որ շարունակվում են օպերատիվ ու անհրաժեշտ քննչական միջոցառումները: