Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․
ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Լավատես չենք, որ դատախազությունը փորձելու է արագ ընթացք տալ այս հաղորդմանը, բայց հիշելու ու պահանջելու ենք, հետևելու ենք դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս պաշտոնատար անձանց վարքագծին, ովքեր կդրսևորեն հանցավոր անտարբերություն»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, տարածքային փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով։
«Փաշինյանը հրապարակելով 29 հազար 800 քկմ թիվ, փորձում է ասել, որ այդ տարածքները, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի տարածքներ չեն։ Խորամանկ հնարքով փորձում է մանիպուլացնել մեզ։ Նաև ասում է՝ եթե չանենք, կհարձակվեն։ Այն, որ Ադրբեջանը հաձակվելու է, կասկած չունեմ։ Ինչ էլ անենք, հարձակվելու է, որովհետև Ադրբեջանը տեսնելով, որ այս իշխանությունը, որն, իրոք, ամբողջությամբ անում է այն քայլեը, ինչ թշնամի պետությանն է անհրաժեշտ, ուրիշ տարբերակ չի մնում։ Ինչ խլեց, խլելու է համոզելով, ինչը չխլեց համոզելով, խփելու ու խլելու է։ Այդ ընթացքում էլ մեր ինքնության, ինքնապաշտպանության բնազդը բթացված վիճակում է»։