Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է, և այն դեպքն է, որ փաստերը ճչացող են ու սահմռկեցուցիչ, և այս ամեն ինչի հետ կապված ընդհանուր հասարակական արձագանքն էլ արդեն ակնհայտ է: «Սա խայտառակություն է և սրբապղծություն»,- ասաց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ պետք է մտածեն` ինչպես պետք է վերացնեն դրա հետևանքները: «Սա է մեր հիմնական անելիքը: Որ վերականգնենք մեր ազգային արժանապտվությունը, մեր Ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները, և որևէ մեկին թույլ չտրվի այս ամենն օգտագործել դա նսեմացնելու համար: Մենք պարտավոր ենք վերագտնել կորցրած այն հարվածները, որն այս դեպքի պատճառով ստացել ենք, սա վերականգնել է պետք: Մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն, որ բացահայտումները կատարվեն հնարավորինս արագ, լիարժեք և ամբողջական: Սա է, որ մենք պետք է ակնկալենք այսօրվա արդարադատությունից»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ բոլորս պետք է նպաստենք, որ այդ բացահայտումները լինեն սպառիչ բոլորի համար, որ այլևս այսպիսի բան մեր պատմության մեջ բացառվի: «Ցանկացած ազգ և պետություն հարվածներ ստանում է, բայց ցանկացած ազգի և պետության բարձր մակարդակն այն բանում է, որ կարողանում է ոտքի կանգնել, սխալները շտկել և առաջ գնալ»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ: «Բոլորս էլ հասկանում ենք հարցի լրջությունը և հասկանում մեր պատասխանատվությունը: Բնականաբար, երկու միջնորդություններին էլ ՀՅԴ-ն կողմ է լինելու»,- եզրափակեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը ևս կողմ է միջնորդություններին, և որ իրենք չեն ցանկանում խոչընդոտել արդարադատության իրականացմանը:
Այս պահին ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: