կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 13:10
Հասարակություն

Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկմանը

Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկմանը

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի«Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք)  հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտիձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկաշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում էմասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումըև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նորտեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն:Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամկոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկիներկայացուցչությունը: