կարևոր
4411 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 22:02
Քաղաքական

CDI-ն արձագանքել է Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված գործին ու կոչ արել Հայաստանին՝ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը

CDI-ն արձագանքել է Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված գործին ու կոչ արել Հայաստանին՝ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը: Այս մասին է վկայում  միության հայտարարությունը, որը տարածել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Քիչ առաջ համաշխարհային քաղաքական ամենամեծ ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), տարածել է սույն թվականի նոյեմբերի 26-ին կազմակերպության Գործադիր մարմնի կողմից Պանամայում ընդունված հայտարարությունը, որի թարգմանությունը ներկայացնում եմ ստորեւ.

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը:

Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (CDI անդամ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ առանց համապատասխան իրավական ծանուցումների կիրառված ուղևորությունների անսպասելի եւ աղաղակող արգելքը։

>Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։

Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հիշեցնում է Հայաստանի իշխանություններին երկրում հիմնարար իրավունքների, ինչպիսին է ազատությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման իրենց ողջ պատասխանատվության մասին:

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։

Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին»։