|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները քննարկել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։
Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով», - նշված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է` գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։