| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 6262 դիտում,
        
            6262 դիտում,  1 տարի առաջ - 2024-05-02 12:22
            1 տարի առաջ - 2024-05-02 12:22  
         
                
            Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք.
Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի մմ տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։
* ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։
* Դրանք այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։
Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։
* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չէ։
* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։
Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։
Հ.Գ. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի մլրդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։