Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը խոսում է իր տնտեսական հաջողություններից, ես կներկայացնեմ թվեր որոնք շատ ընկալելի են, բոլոր համեմատություններն անելու եմ 2017-ի նկատմամբ, և դուք կհասկանաք, թե երեք տարում ինչ է արել այդ անաստվածը․ ըստ Yerkir.am-ի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող՝ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրաստյանը։
Ըստ նրա՝ ՀՆԱ-ն 2018-ին աճել 5,2 տոկոսով, 2019-ին՝ 7,5 տոկոսով, 2020-ին պակասել է 7,5 տոկոսով։ Փաշինյանն ասում է՝ պանդեմիայի արդյունք է, բայց համեմատության համար Ադրբեջանում տնտեսությունը պակասել է՝ 4,5 տոկոսով, Վրաստանում՝ 5, Ռուսաստանում՝ 3, Թուրքիանյում և Իրանում տնտեսությունն աճել է, ԱՄՆ-ում պակասել է 3,5 տոկոսով։
«Էս տնաքանդի սարքածն է։ Իսկ 5 տոկոսն աճն ի՞նչ է․ 72 հիմնական արտադրատեսակները բոլորն անկում են ապրել, աճել է հանքարդյունաբերությունը՝ երեք տարվա գումարային՝ 35 տոկոսով, մետաղի հանքաքարի արդյունահանումը հասել է 45 մլն տոննայի։ Մեր ծանր տարիներին 8 մլն-ից ավելի չէինք թողնում արդյունահանել։ Մոլիբդենը, որը պետք է բավարարեր 300 տարի, 30 տարի հետո կվերջանա»,- հայտարարեց Բագրատյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարությունը զարկ է տվել խաղային բիզնեսին, որոնց գրասենյակներում իրենց գործունեությունն են ծավալում նաև նրա ֆեյքերը։ Խայտառակ վիճակում է նաև երկրի բյուջեն․ Բագրատյանի խոսքով՝ բյուջե չկա։
«Ոչ մի բյուջե չունենք, առաջին անգամ բյուջե չլինելու պատճառով եվրաբոնդ է թողարկում, որ աշխատավարձ տա։ Ես հասկանում եմ, որ պարտք ենք վերցնում, որ կամուրջ կառուցենք․ ունենում ենք պարտք և կամուրջ։ Սա պարտք է վերցնում, որ թոշակ տա»,- նշեց նա։
Բագրատյանը այլ թվեր էլ ներկայացրեց՝ խորհուրդ տալով՝ «բռնվեք, որ չընկնեք»։ «Հայաստանում տարեկան մահանում է 25-26 հազար մարդ։ 2020-ին մահացել է 37 հազար մարդ՝ չհաշված զինվորներին։ 2020-ին ինքնասպան է եղել 662 մարդ, 2017-ին 560 էր»,- ներկայացրեց նա՝ ոչ մխիթարական վիճակագրական տվյալներ տալով նաև ծնունդների, ամուսնությունների վերաբերյալ։
«Այս բոլորը պիտի հանդուրժե՞նք, հանրապետությունն աչքներիս առաջ քայքայվում է։ Սենց տականք հայ արգանդը չէր ծնել, ես չեմ ուզում նույն հողի վրա նրա հետ ապրել։ 12000 քառ․կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից ենք բերելու, կարծում եմ՝ գնդակահարության հոդվածը կվերականգնենք»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։