Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ 2000 քառ․ մ․ տարածք է այրվել Սուրմալու տոնավաճառում, հրդեհի պատճառի մասին նախնական վարկածը հայտնի չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը Սուրմալու տոնավաճառում լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ հրդեհի վերաբերյալ ահազանգն ստացել են այս գիշեր՝ ժամը 03։07-ին։ Միաժամանակ 7 միավոր հրշեջ տեխնիկա է դուրս եկել։ Ժամանել են հրդեհի վայր այն պահին, երբ արդեն այրվում էր կենտրոնական հատվածը։ Ձեռնարկել են բոլոր միջոցառումները, ուժերը կենտրոնացրել հրդեհը շիջելու ուղղությամբ։
Նա տեղեկացրեց, որ հրդեհի ամենաբարձր՝ 3-րդ աստիճան է հայտարարվել, քիչ անց ներգրավվել են լրացուցիչ ուժեր։ Նախարարը, ասաց, ներկա է եղել ամբողջ ընթացքում։
Հրդեհը հանգցրել են 08։39 րոպեին։
Այժմ, Գարեգին Հակոբյանի խոսքով, կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։
«Մանր օջախներ են մնացել, այդ աշխատանքներն են կատարվում։ Կողային հատվածներից հրդեհաշիջումն ավարտում ենք, նոր գնանք մուտքային մաս»,-ասաց նա։
ՀՀ քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն ասաց՝ ներկայումս տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության վերաբերյալ ստուգում է իրականացվում Սուրմալուի տոնավաճառում։ Ստուգումն անցկացվել է մարտի 9-16-ը, այս պահին փաստաթղթաշրջանառության գործընթաց է ընթանում։
Խախտումների կետերը բավականին շատ են։
Հետևանքի մասին ասել չի կարող, քանի որ հետաքննություն է ընթանում։
Մանրամասն՝ տեսանյութում․