կարևոր
4678 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 15:18
Քաղաքական

Անտարբեր մի՛ մնացեք, վաղը սահմանագծումն անցնելու է Կոնսերվատորիայի կողքով․ Անդրանիկ Թևանյան

 «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է ակցիաները ԲՈՒՀ-երում՝ դեմ արտահայտվելով Տավուշում տեղի ունեցող միակողմանի զիջումներին։ Այսօր Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմաց ունեցած իր ելույթում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ եթե Տավուշում միակողմանի զիջումներն իրականացվեն, ապա այն շղթայաբար կտարածվի ողջ Հայաստանով և, ի վերջո, սահմանագծումը կանցնի հենց նույն Կոնսերվատորիայի կողքով։

Անդրանիկ Թևանյանը նաև ուսանողներին կոչ արեց չլռել՝ ներկայացնելով  այն քայլերի հաջորդականությունը, որոնք ուսանողները կարող են կատարել և իրենց միասնական տեսակետը հայտնել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
 

Մանրամասն՝ տեսանյութում։