|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Նիկոլ Փաշինյանը երեկ իր հայտարարություններով ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում նույնիսկ բանակցությունների տարրական կանոններին»,- Աժ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նա բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխոսեց, փոխարենը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և հակադարձում է։ Իսկ հայկական կողմից որևէ սկզբունքի շուրջ չկա հստակ մոտեցում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
«Պետք է քննարկվի ոչ թե Մեղրիի երկաթգծի և ճանապարհային խաչմերուկի գաղափարը, այլ, որպես լավագույն լուծում, Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան գիծը, որտեղ հայկական իրավասության տակ է գտնվելու շուրջ 320 կմ, իսկ ադրբեջանական իրավասության տակ՝ մոտավորապես 360 կմ։ Այս դեպքում, ցանկացած որոշում որևէ կողմ չի կարող միակողմանիորեն կայացնել և չազդել մյուսի վրա։ Քննարկվող տարբերակը հայկական կողմին, լավագույն դեպքում, մինչև 45 կմ ճանապարհ է տալու, իսկ ադրբեջանական կողմին՝ 650-700 կմ, այսինքն՝ ցանկացած պահի Ադրբեջանը ինչ կուզի, կարող է անել»։
Մանրամասն՝ տեսանյութում։