կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 17:14
Հասարակություն

Ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել այս ամենի կողքով. Լիլիթ Պիպոյանը` եզդիների զանգվածային ջարդի մասին

Ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել այս ամենի կողքով. Լիլիթ Պիպոյանը` եզդիների զանգվածային ջարդի մասին

Իրաքում դեռ շարունակվում է եզդիների` մասսայական ոչնչացումն ու տեղահանումը: Այսօր «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարել էր, որ եզդիներն արդեն ազատագրել են մի քանի բնակավայրեր, բայց չեն կարողանում վերադառնալ իրենց տները` վախենում են:

 

Yerkir.am-ի հետ զրույցում երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց, որ Հայաստանը միջազգային ատյաններում անպայմանորեն պետք է իր վերաբերմունքն արտահայտի:

 

«Մեր դիրքորոշումն ի սկզբանե պարզ է. ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել այս ամենի կողքով: Պետք է ինչ-որ նոտա ուղարկել կամ կարծիք հայտնել ու մեր պաշտոնական դիրքորոշումն արտահայտել` այդպիսով նաև զանգվածային ոչնչացումների դեմ մեկ անգամ էլ ձայն բարձրացնել: Մեր` այդ դիրքորոշումից ոչինչ չի փոխվի ի վնաս մեզ, այնպես որ` պետք է ինչ-որ քայլ արվի»,-ասաց Պիպոյանը` հավելելով, որ միևնույնն է` զարմանալի է, թե ինչպես կարող են 21-րդ դարում մարդկանց ոչնչացնել` կրոնական, ազգային հողի վրա: