|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սահմանազատումն ու սահմանագծումն այս օրերին տեղի է ունենում ամենաստոր ձևով՝ հայ զինվորի արյան միջոցով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։
Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարությունը։
Լսումների ընթացքին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ․