|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Այսօր մեր մեկ պահանջով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդ կերպ էլ շարունակվելու է։ Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք ենք առաջատար պետությունը Կովկասում. մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով և բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում վերաբնակեցվածների հետ հանդիպմանն իր ելույթում։
Ագրեսոր երկրի ղեկավարը հերթական հոխորտանք է դրսևորել՝ հայտարարելով՝ թե՛ Հայաստանը, թե՛ նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կփոշմանեն, եթե իրենց հետ հաշվի չնստեն։
«Այսօր 1990 և 1992 թթ. օկուպացված Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»,-նշել է Ալիևը։