|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հունիսի 25-ին գործընկեր Գեղամ Նազարյանի հետ մասնակցեցի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի իջևանյան շնորհանդեսին և պանելային քննարկմանը։
Գիրքը մեր ինքնատիպ նկարագրի, ինքնության և բոլորիս երազանքի՝ Ավետյաց Երկիրը կառուցելու մասին է, որում մեծ դեր պիտի ունենա յուրաքանչյուր հայ։
Անչափ կարևորում եմ գրքի վերածված հոգևոր զրույցների այս շարքի հրատարակումը հատկապես հիմա՝ հայոց պետականության և ինքնության ճգնաժամային օրերին։
Վստահ եմ, որ այն յուրօրինակ ուղեցույց է դառնալու՝ մեր ազգային երազանքը վերակերտելու ճանապարհին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ