Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զսպում էի չգրելու, բայց...
Երկու օր առաջ Աստծուն հանձնեցինք Պառավաքարից իմ Կարենին, այսօր և վաղը հավերժի ճանապարհորդ կդառնա իմ երկրորդ զավակը՝ Տիգրանը, Ներքին Կարմիրաղբյուրից... Ամբողջ մեր երկիրը տնքում է արյան ծանրությունից և երկինքը իր արցունքն է ցողում...»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու հավելում․ «Տղե՜րք, ձեր արյունով ենք ապրելու...մեռնելով ենք ՀԱՂԹԵԼՈՒ...
Այո՛, մենք ՄԵՆԱԿ ենք աշխարհից և աշխարհի դեմ, բայց ե՞րբ չենք եղել... Ձեր արյունով մենք խաղաղություն չենք մուրալու, այլ պարտադրելու ենք... Ծանր, դժվար, վշտով, ցավով, տառապանքով, զոհաբերությամբ, մեր կյանքով՝ ՉԵ՛ՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...
Տղե՜րք, ձեր ճակատն ու ձեռքն եմ համբուրում... Զորացեք ու զորացեք Աստուծով, զորացեք մեր ժողովրդի սիրով ու կամքով, զորացեք Սուրբ Վարդանի պատգամով, որպեսզի «Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կողմը»...
Զգացմունքով չեմ խոսում և ոչ էլ փորձում եմ փորձագիտական և այլն աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, ո՛չ ժամն է և ո՛չ պահը, միայն կասեմ՝"միջազգային հանրությո՞ւն" դա կեղծիք է, բառիս ամենալայն իմաստով...
Մեր հույսը ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԸ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՐ ՀԶՈՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱՍՏՎԱԾ...»,- եզրափակել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։