|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել։ Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների՝ իբրև զղջման մասին ՔԿ տարածած տեսանյութին։
«Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված Կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը:
Ամենեւին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց:
Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել։ Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին»,- գրել է Բաբայանը։