կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 09:47
Իրավական

Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:

Եվ ըստ դատախազության` գործը, քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառը այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենեւին չեն պատրաստվում այն քննել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։